Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Խիմերային վիրուսները միախառնել են ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն

Խիմերային վիրուսները միախառնել են ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն

Գիտնականները տաք աղբյուրներում հայտնաբերել են միկրոօրգանիզմ, որում պարունակվել են ինչպես վիրուսակիր ԴՆԹ, այնպես էլ՝ վիրուսակիր ՌՆԹ։ Սրա վերաբերյալ հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology Direct ամսագրում,,,:

Հետազոտողները նմուշներ են վերցրել ԱՄՆ-ի Լասեն-Վոլկանիկ ազգային այգուց: Նրանք որոշել են ողջ ԴՆԹ-ի հաջորդականությունն` առանց առանձնացնելու տարբեր կենդանատեսակների պատկանելությունը: Նման հաջորդականությունն անվանում են մետագենոմ, այսինքն տվյալների ամբողջականություն, որտեղ տարբեր կենդանիների օրգանիզմներ են:

Ստացված մետագենոմի անալիզի հետևանքով հայտնաբերվել է յուրօրինակ վիրուսի գեն: Նրա միաշղթա ԴՆԹ-ն պարունակել է սպիտակուցի կեղևի գեն, որը բնորոշ է միայն վիրուսներ պարունակող ՌՆԹ-ին: Դրա հետ մեկտեղ մնացած գեները բնորոշ են եղել միկրոօրգանիզմներ պարունակող ԴՆԹ-ներին:

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաք աղբյուրի բնակիչների մոտ իրականում գոյություն ունի խիմերային վիրուս: Տարբեր օրգանիզմների գեներում դրա առկայությունը խոսում է այն մասին, որ ինչ-որ մի պահի նրանց միջև տեղի է ունեցել գենային տեղեկատվության փոխանակություն: Մինչ օրս վարակաբանները նման երևույթ չեն նկատել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ